Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր պատճառել համաքաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

 

տռռեգտեռգ

Փետրվարի 25-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Արարատ քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան դանակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է 31-ամյա համաքաղաքացին:

Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 31-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

--00--ՍԳ