ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը, ինչպես նաև Գազայի հատվածում ռազմական գործողությունը։ Այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտից, որտեղ այցով գտնվում էր Վաշինգտոն թռչելուց առաջ։
«Ես կարող եմ ձեզ ասել, որ ես առաջին օտարերկրյա առաջնորդն եմ, ով հանդիպել է նախագահ Թրամփի հետ Իսրայելի տնտեսության համար այդքան կարևոր հարցի շուրջ: Լիդերների երկար շարք կա, ովքեր ցանկանում են նույնն անել իրենց տնտեսությունների համար: Կարծում եմ, սա արտացոլում է հատուկ անձնական հարաբերությունները և հատուկ կապը Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև, ինչը հատկապես կարևոր է այս պահին», - հավելել է Իսրայելի վարչապետը:
--00—ՅՄ