Մհեր Գրիգորյանն ու ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են գործընկերության հետագա խորացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին:

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:


--00--ԱՀ