ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր վարչակազմը պաշտպանական բյուջեն պատրաստել է մոտավորապես 1 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին լրագրողների հետ զրույցում։
«Մենք, ըստ էության, հավանություն ենք տվել բյուջեին, որը կազմում է.... մոտավորապես 1 տրիլիոն դոլար, 1 տրիլիոն դոլար: Ոչ ոք դեռ նման բան չի տեսել: Մենք պետք է կառուցենք մեր զինված ուժերը: Մենք շատ խնայող ենք, բայց զինված ուժերը պետք է կառուցել, և մենք պետք է ուժեղ լինենք, որովհետև մեր շուրջն այժմ շատ վատ ուժեր կան, ուստի մենք հավանություն կտանք բյուջեին, և ես հպարտ եմ ասելու, որ դա կլինի ամենամեծ բյուջեն, որը մենք տրամադրել ենք զինվորականներին»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ այլ ոլորտներում են արվում խնայողություններ:
Միացյալ Նահանգների նախագահն այդ հայտարարությունն արել է՝ քննարկելով Եմենում հութի ապստամբների դեմ գործողությունը։
--00—ՅՄ