Բետիսի հետ խաղից հետո Բարսելոնայի որոշ ֆուտբոլիստներ մոտեցել են մրցավարին․ ինչ էր պատահել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

photo_2025-04-06_18-01-21

«Բարսելոնայի» խաղացողները դժգոհ էին «Բետիսի» հետ խաղում ավելացված ժամանակից։ Լա Լիգայի 30-րդ տուրի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով։

Ինչպես գրում է As-ը, «Բարսայի» ֆուտբոլիստները զայրացած էին այն բանի վրա, որ խաղավերջում շատ քիչ ժամանակ էր ավելացվել։ Մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն երկրորդ խաղակեսին ավելացրել էր ընդամենը 4 րոպե, մինչդեռ կատալոնացիները կարծում էին, որ փոխհատուցվող ժամանակը պետք է ավելի երկար լիներ։

Երբ հնչել է եզրափակիչ սուլիչը, մի քանի խաղացողներ՝ Ռաֆինյան, Ռոնալդ Արաուխոն, Ժյուլ Կունդեն և Գավին մոտեցել են մրցավարին։

--00—ՅՄ