ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը սպառնում է ամենասարսափելի հետեւանքների տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նա ընդգծել է, որ եթե այս հարձակումը տեղի ունենա, Մոսկվան չի պարտավորվում ռազմական օգնություն ցուցաբերել Թեհրանին։ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցները հակամարտությունը կարգավորելու համար։
--00—ԱՊ