Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

գարուն-1

Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Մարզերում ապրիլի  8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։

Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։

--00—ՅՄ