ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Մեր նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում, գրում է մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը։
«Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտք եք գործել Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան։
Եթե կասկածներ ունեք կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ՝ CyberHUB֊ին»։
--00—ՅՄ