«Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է». քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

.

Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ վթարի հետևանքով շտապօգնության բժշկի մահվան մասին Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Ցավալի է հայտնել, որ բժիշկը դեպքի վայրում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։ Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է, և բժիշկները գնահատում են վիճակը ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ»,- գրել է Ավինյանը։


--00--ԱՀ