ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Արցախի շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆոտոպատմությամբ ներկայացրել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհի առավոտը․
«Գյուղացիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։
Ադրբեջանի ու Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հայտարարությունից հետո գյուղացիները, ի նշան իրենց բողոքի, արդեն երրորդ օրն է փակել են ճանապարհը, և պահանջում են իշխանություններից չգնալ որևէ տարածքային զիջումների, ինչի արդյունքում կխախտվի Հայաստանի Հանրապետության և, հատկապես Տավուշի մարզի անվտանգությունը։
Ըստ ապօրինի սահմանազատման` վտանգի տակ են հայտնվում ինչպես Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս գյուղերի բնակչությունը, այնպես էլ Հայաստան-Վրաստան ճանապարհը և գազամուղը,
որը հատում է պետական սահմանը հինգ տարբեր հատվածներում»,- գրել է նա։
--00—ՍՊ