«Զվարթնոց»-ում թռիչքները հետաձգվել են թռիչքուղու վրա տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

64cb7a40-9182-4f11-980c-f9820c2e106f_800x600

«Զվարթնոց» օդանավակայանում շուրջ 12 թռիչք հետաձգվել է թռիչքուղու վրա տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով։ Այս մասին 24News-ին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։

Նրա փոխանցմամբ՝ Երևանի ժամանակով 13։30-ի սահմանում օդանավակայանը կվերադառնա իր բնականոն աշխատանքին, թռիչքները կսպասարկվեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանող չվերթները հետաձգվել են։

--00—ՅՄ