«Զվարթնոց»-ը ներկայացրել է COVID-19 թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

covid-19.jpg

«Զվարթնոց» օդանավակայանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Օդանավակայանը նաև ներկայացրել է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը:

Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:

Ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։

Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։

--00--ԱԹ