ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում եզրափակչում հավաքելով 14,833 միավոր: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակեց: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Սա Հայաստանի 11-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Մարմնամարզիկներից ավելի վաղ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում իր մասնակցությունն ապահովել էր նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:
--00—ՍՊ