Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

բկ.

Քննչական կոմիտեից 24News-ին հաստատեցին տեղեկությունը, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Առողջապահության նախարարարությունում: 
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: 

ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:

Մերի Մանուկյան

--00—ԼՀ