«STOP NIKOL» գրառման համար ոստիկանները բաժին տարան Վահագն Չախալյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Թբիլիսյան խճուղուց Արաբկիրի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Չախալյանի խոսքով, Stop Nikol գրությամբ ինքնաբուխ ակցիա են իրականացրել, երբ իրենց են մոտեցել ոստիկանական մի քանի մեքենաներ:

--00—ՅՄ