Կարմիր բերետավորները առևանգել են Վահագն Չախալյանին և 11 կամքականի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ԿԱՄՔ
 «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտնում է, որ կարմիր բերետավորները առևանգել են  նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանին։ Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում մասնավորապես ասված է․ 

«Տեղեկացնում ենք մեր բոլոր համախոհներին և հանրությանը, որ կարմիր բերետավորները առևանգել են «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանին և նախնական տվյալների համաձայն տասնմեկ կամքականների։

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է և հաստատակամ հայտարարում, որ շարունակելու է պայքարը մինչև 7-րդ գումարման ազգային ժողովի ցրումը և ազգային ժողովի նոր ընտրությունների կազմակերպումը»։