Այգեգործներին հորդորում են թունաքիմիկատներ օգտագործելիս տեղեկացնել համայնքում գործող մեղվաբույծներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Screenshot_1

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին և այգեգործներին հորդորում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու ընթացքում թունաքիմիկատների օգտագործման ժամանակ առաջնորդվել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ նախապես տեղեկացնել համայնքում գործող մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին։

--00—ՅՄ