ՌԴ Կուրգանի և Օրենբուրգի մարզերում շարունակվում են հեղեղումների պատճառով մարդկանց տարհանումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

rd.

Ռուսաստանի Կուրգանի մարզում 1600 մարդ է տարհանվել կանխարգելիչ նպատակներով, այդ թվում՝ 280 երեխա, այն շրջաններից, որտեղ սպասվում են հորձանքների առավել բարդ պայմաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում:

Տարհանվածներից 475-ը գտնվում են ժամանակավոր տեղավորման կենտրոններում։

Իրավիճակը շարունակում է բարդ մնալ նաև Օրենբուրգի մարզում․ վերջին օրվա ընթացքում ջուրը հեղեղել է գրեթե 2900 բնակելի տուն, հայտնել են օպերատիվ ծառայություններում։ Ընդհանուր առմամբ, մարզի 77 բնակավայրերում ջրի տակ է անցել 12 800 բնակելի շենք, գրեթե 15 000 տնամերձ հողամաս և 38 կամուրջ։

Օրսկում, որտեղ ստեղծվել է հեղեղման ամենաբարդ իրավիճակը, ջրի տակ է անցել 6 793 բնակելի տուն, տարհանվել է 2 616 մարդ, նրանցից 1 387-ը գտնվում են ժամանակավոր կացարաններում։

Վերջին օրվա ընթացքում ջրի անկում է նկատվել տարածաշրջանի 14 բնակավայրում, ջրից ազատվել են 38 բնակելի տուն, 492 տնամերձ հողամաս, 6 ցածրանիստ կամուրջ:

--00—ԼՀ