Հայաստանում առաջին անգամ անցկացվում են արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Screenshot_5

2024 թվականի ապրիլի 8-ից Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում սկսվել են Cerebrum Intellectus (Ցերեբրում Ինտելեկտուս) դասընթացները, որոնց նպատակն  է՝ համախմբել արվեստի և բիզնեսի ոլորտների փորձագետներին և նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին:

fastex

Ցերեբրում Ինտելեկտուսն արվեստ-բիզնես կապը զարգացնող լավագույն օրինակներից է՝ խոստումնալից հեռանկարներով: Հայտնի արվեստագետներ, նկարազարդողներ, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և վաճառքի դասախոս-խորհրդատուներ երիտասարդներին հաղորդակից կդարձնեն սեփական գիտելիքին և փորձին՝ սովորեցնելով բազում հմտություններ և օգնելով իրականացնել սեփական բիզնես գաղափարները:

fastex

Երկամսյա դասընթացներին կարող են մասնակցել 10-17 տարեկան երիտասարդները: Խմբերը ձևավորվում են լրացված հայտադիմումի հիման վրա՝ ըստ տարիքի. մեկ խումբն ունենալու է 6-10 ուսանող: Դասընթացի ամսական վճարը կազմում է 40,000 ՀՀ դրամ: Վճարումները կարելի է կատարել բանկային քարտով կամ ftNFT տերմինալով՝ սահմանված կարգի համաձայն:

Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են վկայականներ, որոնք գեներացվելու են բլոկչեյնի միջոցով և լինելու են NFT-ի (Non-fungible token) տեսքով: Իսկ լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրվելու է փորձաշրջանի կամ աշխատանքի հնարավորություն՝ կախված տարիքից և կազմակերպությունում պրակտիկայի համար նախատեսված թափուր տեղերի առկայությունից:

fastex

Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմում-հայտը:

***

ftNFT Phygital Space-ն առաջին ֆիջիթալ NFT սփեյսն է Հայաստանում, որը միավորում է թվայինն ու ֆիզիկականը: Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներ՝ իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել արվեստի ինքնատիպ գործեր: NFT-ների աշխարհին ծանոթանալու, թվային ու ֆիզիկական NFT-ներ ստեղծելու և դրանք հայկական արժույթով գնելու ու վաճառելու համար անհրաժեշտ է այցելել ftNFT.am՝ հայկական առաջին NFT հարթակ:

ftNFT ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցության և ցուցադրությունների առաջարկների համար: Որպես գործընկեր՝ կարելի է ցուցասրահում տեղադրել ֆիզիկական NFT-ներ, որոնք հնարավոր կլինի գնել և վաճառել: Առկա է նաև արվեստի և տեխնոլոգիաների համադրումը ներկայացնող և խրախուսող միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն:

--00—ՅՄ