Բրյուսելը կանաչ լույս վառեց Փաշինյանի համար, որ երկրի ներսում ռեպրեսիաները շարունակի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Բրյուսելում ԱՄՆ-ն աննախադեպ բան ասաց, որ հանձնառու են օգնել Հայաստանին ու Փաշինյանին, նման անձնավորված աջակցություն երբեք չի եղել։ Դա նշանակում է, որ նրանք Փաշինյանի քաղաքականությանը հավանություն են տալու, քանի որ գիտեն՝ եթե ղեկավարը փոխվի, Հայաստանը հավասարակշիռ քաղաքականություն կվարի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։

Բանախոսի համոզմամբ, Արևմուտքի կողմից տրամադրված մոտ 340 մլն-ը PR նպատակ ունի, ուզում են ցույց տալ, որ Փաշինյանը ներքին լեգիտիմություն ունի։

«Բրյուսելը կանաչ լույս վառեց Փաշինյանի համար, երկրի ներսում ռեպրեսիաներ անելու համար գովերգեցին նրա ներքին քաղաքականությունը՝ կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության զարգացում և այլն, սա նշանակում է, որ ասացին՝ ինչ ուզում ես, կարող ես անել, քաղբանտարկյալներին չազատել, ընտրություններ կեղծել»,-ընդգծեց Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ