Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ա.

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։

Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։

Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։

Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա նոյեմբերին:

--00—ԼՀ