Դիմակավորված ոստիկանները ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Քիչ առաջ ձերբակալվել է «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներից Վազգեն Սաղաթելյանը, ոստիկանության աշխատողները Սաղաթելյանին տան մոտից ձեռնաշղթաներով տարան։

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է նաև Նարեկ Սամսոնյանը, նա և Սաղաթելյանը համատեղ համացանցային հաղորդաշար են վարում։ 

Սամսոնյանին ձերբակալել էին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

--00—ՅՄ