Ուկրաինայի դեպքում ասում ենք՝ ինքնորոշումը ճիշտ է, ինչու ԼՂ-ի դեպքում չենք կիրառում նույն սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1132894

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է՝ շեշտելով, որ այս տարածաշրջանում ժողովրդավարական Հայաստանն ունի թշնամական հարևան՝ ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով ու հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով։

Պատգամավորն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու այնտեղ իրականացրած էթնիկ զտմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հաքն այդ մասին խոսել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը։

«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է: Մենք այստեղ խոսում ենք եվրոպական մերձավոր հարևանի ժողովրդավարության մասին, որը թշնամական հարևան  ունի ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով և հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով: Թվերը մռայլ են՝ 10 ամիս շարունակ սննդամթերքի, վառելիքի և էլեկտրաէներգիայի ապօրինի շրջափակմամբ և 100,000 մարդու հարկադիր տեղահանմամբ: Իմ հետաքրքրությունն այս հարցում գալիս է իմ ընտրողներից։ Մենք ունենք կենսունակ և զգալի բազմաշերտ հայկական համայնք, ինչն ընդգծում է, որ սա մի երկիր է, որը երկար տարիներ ենթարկվել է ջարդերի և ցեղասպանությունների»,- ասել է Հաքը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ