Վարչապետի որոշմամբ ՔԿ քննիչը գործուղվում է Ուկրաինա՝ քննչական գործողությունների նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

․

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանը կգործուղվի Ուկրաինա։Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՚։

Որոշման համաձայն՝ քննիչն Ուկրաինա՝ Մելիտոպոլ է գործուղվում Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մի շարք էական հարցերի պարզաբանման և Ուկրաինայի տարածքում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով։

Գործողումը կտևի 2020 թվականի հունիսի 1-ից 9-ը ներառյալ։