Ուկրաինան հույս ունի ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը հուլիսին կայանալիք գագաթնաժողովում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

z29965213V,Wolodymyr-Zelenski-i-Jens-Stoltenberg-podczas-konf

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ասել է, որ Կիևն ակնկալում է ՆԱՏՕ-ի հրավեր ստանալ դաշինքի գագաթնաժողովում, որը նախատեսված է 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում։

Նա նշել է, որ առաջիկա գագաթնաժողովում Ուկրաինային ՆԱՏՕ-ի հրավեր չտրամադրելը կարող է նոր էսկալացիայի խթան դառնալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։

«Միայն հրավերը և իրական կոնկրետ քայլերն Ուկրաինայի լիիրավ անդամակցության ուղղությամբ աշխարհին և Եվրոպային իրական հնարավորություն կտան վերադարձնել անվտանգությունը», - ասել է նա։

--00—ՅՄ