Ստամբուլում փետրվարին Ուկրաինայի հարցով գագաթնաժողով կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1102357.jpg

Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Նիկոլաուս Մեյե-Լանդրուտը հայտնել է, որ Ստամբուլում տեղի է ունենալու Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած ռազմական գործողությունների հարցով մեծ գագաթնաժողով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV-ն:

Դեսպանի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2023թ-ի փետրվարի 22-ին:

--00—ԶՀ