ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում քննարկվելու է ՌԴ-ի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1103150

Փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հեռանկարը, Բրյուսելում լրագրողներին ասել Է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ոմանք սառեցված ավուարները գնահատում են 300 միլիարդ դոլար: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք օգտագործել (Ուկրաինայի) վերականգնման շրջանակներում»,-զրուցակիցն ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ անունը չհայտնելու պայմանով նրանց ծանոթացնելով փետրվարի 3-ին կայանալիք բարձր մակարդակով երկկողմ հանդիպման օրակարգին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ