Վանաձորում համատիրության աշխատակիցը շորթել է բնակիչների վճարած 1 մլն 350 հազար դրամը․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Screenshot_2

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տարոնի բաժնում շորթում կատարելու հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքում գործող համատիրություններից մեկի նախագահը կատարում է չարաշահումներ։

Մասնավորապես, աշխատակիցներին ցածր աշխատավարձ նշելով, բնակիչների կողմից վճարված գումարները չի ծառայեցնում նպատակին, համատիրության մատյաններում նշված գործիքները, որոնք ձեռք է բերել համայնքի բնակիչների կողմից հավաքած գումարով՝ համայնքում շինաշխատանքներ կատարելու նպատակով, գոյություն չունեն։

Նույն օրը քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազորը լրացուցիչ օպերատիվ տեղեկություն է ստանում, ապա հանցագործության հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, լրացուցիչ տեղեկություններ է ստացել, որ այդ համատիրության նախկին աշխատակիցը, օգտվելով նշված համատիրության նախագահի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու հանգամանքից, պարբերաբար սպառնացել է նրան և վերջինից շորթել է, ով էլ համատիրության բնակիչների կողմից հավաքված և բնակիչների կարիքների համար նախատեսված մոտ 1 մլն 350 հազար դրամ գումարը «իրենով է արել»։

Ըստ տեղեկությունների՝ ոստիկաններն արդեն լսել են համատիրության նախագահին և կազմված փաստաթղթերն էլ փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

--00—ՅՄ