Մարտական պարով ու չընդհատվող ծափերով Գինոսյանին ճանապարհեցին դեպի հավերժություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Հազարավոր մարդիկ Կամերային երաժշտության տնից վերջին հրաժեշտ տվեցին պարուսույց, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանին, որ մահացել է սրտի կաթվածի հետևանքով։ Նրա մարմնի առջև մարտական  «Յարխուշտա » պար պարեցին իր աշակերտները, իսկ հավաքվածների ծափերը չէին դադարում բավական երկար ժամանակ։

Գինոսյանը հուղարկավորվելու է Եռաբլուր պանթեոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ