Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ ՝ խաղաղ թրքացումից. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

շա

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ ՝ խաղաղ թրքացումից։

Պատերազմներն այսօրվա ու առհասարակ աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։

Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։

Հետեւաբար.պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին,այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ոտքի տակ չընկնելու համար։

Նիկոլն ինձ հիշեցնում է տխրահռչակ Չեմբեռլենին,որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ,բայց ստացավ ոչ միայն անարգանք,այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։

Նիկոլը խաղաղություն չի բերելու,նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պատերխազմ ու պարտություններ։

Հ.Գ. 5 տարի է բացատրում եմ ,գոռում եմ՝լսեք էլի..

Հետո չասեք ՝բա ինչու՞ բան չէիք ասում։

2018-ին էլ էինք Աժ ամբիոնից զգուշացնում,բայց հորթի հրճվանքով «3 միլիոնն ընդդեմ 55» էիք գոռում։

Հետո տեսաք ինչ եղավ՝ գոռացողներին հազարներով տարավ թուրքի բերան ու կործանեց»։

 --00—ԼՀ