Այրվել է Ազատանի քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող վագոն-տնակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

aj8

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 4-ին, ժամը 00։04-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի քարաղացի մոտակայքում այրվում է տնակ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում (մոտ 21 քմ):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, մարվել՝ 01:40-ին: Այրվել են վագոն-տնակը, ներսում՝ շինարարական գործիքներ և քարաղաց հաստոցի պահեստամասեր:

--00—ԼՀ