Արևմուտքը Փաշինյանի ձեռքով ՌԴ ռազմաբազան ՀՀ-ից ուզում է հեռացնել՝ չհարձակման պայմանագիրը դրա մասին է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Արևմուտքից արագացնում են խաղաղության պայմանագրի կնքման պահանջը, Փաշինյանի՝ Բաքվին ուղղված երեկվա առաջարկը՝ եթե խաղաղության պայմանագրի կնքումը երկարում է, փոխադարձ չհարձակման պայմանագիր կնքել, այսպես ասած՝ «խաղաղության մինի պայմանագիր», նպատակ ունի ՌԴ ռազմաբազան Հայաստանից արագ հեռացնել։ Եթե նման պայմանագիր կնքվի, ապա ՌԴ ռազմաբազայի ներկայության կարիքը Հայաստանում չի լինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի համոզմամբ, Ադրբեջանը ժամանակ է շահում, մինչև տեսնի ռուս-ուկրաինական պատերազմն ինչ հանգուցալուծում է ունենալու։ «Քանի դեռ ուկրաինական ռազմաճակատում հստակություններ չկան, ժամանակ շահելու համար նոր պահանջ է առաջ քաշվում՝ փոխել սահմանադրությունը, անկլավներ, սահմանազատում, Անկախության հռչակագիր և այլն, բայց Ալիևը լավ գիտի, որ ինչ սահմանադրություն էլ գրեն, եթե Հայաստանում նոր իշխանություն գա, այն կարող են խախտել»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ