Օրբանը կարող է դառնալ Եվրոպական խորհրդի ղեկավար․ Politico

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Captureee

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարող է դառնալ Եվրոպական խորհրդի ղեկավար։ Այս մասին գրում է Politico-ն։

Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե Եվրոպական խորհրդի ներկայիս ղեկավար Շառլ Միշելը լքի իր պաշտոնը հուլիսին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր։

Եթե ​​ԵՄ առաջնորդները չկարողանան արագ համաձայնության գալ իրավահաջորդի հարցում, Եվրոպական խորհրդի նախագահությունը վեց ամսով կանցնի Հունգարիայի վարչապետին։

--00—ՅՄ