Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1125414

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն և մտադիր չէ ապագայում վերանայել իր դիրքորոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էրդողանը լրագրողներին ասել է Դուբայից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցել Է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ։ Նրանք մարդիկ են, ովքեր շարունակում են պայքարը մի բուռ հողի վրա, որը կարողացել են պահել 1947 թվականից մինչ օրս: Հիմա ես նույն դիրքորոշումն ունեմ։ Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, անկախ նրանից, թե ով ինչ է ասում», - Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

--00—ՅՄ