«ՀԱՄԱՍ»-ի զինյալները առևանգել են 100 իսրայելցիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  08, 24News

հմ

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման զինյալները առևանգել են 100 իսրայելցիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և զինվորականների: Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայության փոխանցմամբ հայտնում է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ իսրայելական իշխանությունները Եգիպտոսին խնդրել են հանդես գալ որպես միջնորդ և օգնել «ՀԱՄԱՍ»-ի գրոհայինների կողմից գերեվարված իսրայելցիներին ազատ արձակելու հարցում։

 --00—ԱՊ