ՀԱՄԱՍ-ը Աշկելոնի բնակիչներին հեռանալու վերջնաժամկետ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1121633

ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներից մեկը՝ Աբու Օբեյդան, սպառնացել է առաջիկա ժամերին խոշոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի Աշկելոն քաղաքին։ Քաղաքի բնակիչներին հեռանալու համար վերջնաժամկետ է տրված մինչև տեղի ժամանակով ժամը 17։00-ը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel պարբերականից։

«Ի պատասխան թշնամու ոճրագործության՝ մեր ժողովրդին տեղահանելու և Գազայի հատվածի մի քանի շրջաններից իրենց տները լքել ստիպելու, մենք օկուպացված Աշկելոն քաղաքի բնակիչներին վերջնաժամկետ ենք տալիս հեռանալ մինչև երեկոյան ժամը 5-ը», - ասել է Աբու Օբեյդան Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ իր տարածքից գտել է 1500 զինյալի մարմին։

Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 770-ը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ