Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

ha.

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 188 կգ արդյունքով (81+107 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Հայ մարզուհին 107 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում։

Հիշեցնենք՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ:

Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ուղեկցությամբ մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ):

Աղջիկների թիմում ընդգրկված են նաև Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Երիտասարդական ԱԱ-ին հայտավորված են ավելի քան 280 ծանրորդներ: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

--00—ԼՀ