Բաքուն զորահանդես է անում զորքերի կուտակման համար, ռազմական տեխնիկան եռապատկելու է Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Ադրբեջանը որևէ անկլավ չի փոխանակի Հայաստանի հետ, գիտի՝ իշխանության գլխին բամփելով ու վախեցնելով կստիպի իր ուզածը անեն, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Գրանադայում։  24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Դավթյանի խոսքով, ադրբեջանական մերձիշխանական մամուլում քարոզում են ՀՀ փախստականների վերադարձի թեման՝ Սյունիք, Տավուշ, Երևան։ Նրա համոզմամբ, եթե Հայաստանը ընդունի խաղաղության պայմանագրի առաջարկները, ՀՀ-ում չեն ապրի այնքան հայ, որքան ապրում է հիմա և չենք ունենա այսօրվա սահմանները։

 Խոսելով Ստեփանակերտում Բաքվի զորահանդեսից՝ փորձագետը նշեց, որ այն առաջին հերթին հոգեբանական նպատակով է արվում, մեզ ճնշելու համար, բայց նաև զորքեր է կուտակելու, ռազմական ամբողջ տեխնիկան հետ չի տանելու, այն եռապատկելու է։ «Հադրութի մասին քիչ տեղեկատվություն կա, տեսանյութեր էլ չկան, բայց տեղեկություններ կան, որ հատուկ նշանակության զորամիավորում է ստեղծվել և իրենց կենտրոնն է համարվում, լուրեր կան իսրայելական հետախուզական զինվորական խմբի միավորման կենտրոնի մասին։ Տեղեկություն կա նաև, որ Վարանդայում կառուցել են ահաբեկիչների վերապատրաստման ճամբարներ»,-ավելացրեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ