Ղրղզստանի նախագահը չի մասնակցել զորահանդեսին․ 2 ուղեկցողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

կորոնավիրուս

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին զորահանդեսին ներկա չի գտնվել, քանի որ նրան ուղեկցող անձանցից երկուսի մոտ կորոնավիրուս է հաստատվել։  Այս մասին գրել է 24kg-ն։

Պատվիրակության անդամներն ու ուղեկցող անձիք Մոսկվայում կորոնավիրուսի թեստ են հանձնել։

 «Ըստ ալգորիթմի՝ Ղրղզստանի նախագահը որոշել է միջոցառումների անցկացման վայրից հեռու մնալ։ Անձամբ նախագահի կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է»,- ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

--0—ՄՀ