Կորոնավիրուսի պատճառով Ալիևը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

ալիև
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկրում համաճարակային իրավիճակով պայմանավորված, չի կարողանա մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-րդ տարեդարձի զորահանդեսին: Ադրբեջանը կներկայացնեն ՊՆ-ի գլխավորած պատվիրակությունն ու հանրապետության բանակի 75 զինծառայող:  

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը հետաձգել էր համավարակի պատճառով:

Զորահանդեսին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ