Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է ավելի քան 9480-ի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1123532

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում լարվածության կտրուկ սրման սկզբից ի վեր իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9488-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհերի թվում կա 3900 երեխա և դեռահաս։ Էսկալացիայի ժամանակ զոհվել է Գազայում աշխատող բժշկական անձնակազմից 150 մարդ, ոչնչացվել է շտապօգնության 57 մեքենա։

--00—ՅՄ