Դրական փորձ ունեցող արցախյան կրթօջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում. Խանումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

enlarge

Դրական փորձ ունեցող արցախյան կրթական օջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը։

«Այդպիսիք են, օրինակ, արցախյան երեք արհեստագործական ուսումնարանները։ Այս ուսումնարաններն արժե վերականգնել այն մարզում, որտեղ հիմնովին տեղավորվելու է արցախցիների մեծամասնությունը։

Այս ուսումնարանները ստեղծած հիմնադրամների ներուժը, նրանց մասնագիտական կարողությունները, կապերը, հայաստանյան մասնագետների առկայությունը կարելի է օգտագործել ավելի կատարելագործված կրթօջախ ստեղծելու համար։ Մենք կարիք ունենք որակյալ արհեստագործական կրթության, որակյալ արհեստագործական կրթությունը տնտեսության հիմնասյուներից է»։

--00—ՅՄ