Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հաշվառված է 82 827-ը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

Բաղդասարյանը հստակեցրեց, որ Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21 062 տրանսպորտային միջոց։

Բաղդասարյանը նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր դեռ չեն տեղաբաշխվել այս պահին, Գորիսի կամ Վայքի հիմնական կենտրոններում են, որտեղից էլ ուղղորդվում են մարզեր։

--ԼՀ--