Պայմանավորված Արցախում տիրող իրավիճակով՝ ՈՄԱ-ն հանդես է եկել կոչով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

l-VSfnqyivNm

ՈՄԱ-ն հանդես  է եկել կոչով.

«Կոչ՝ ՈՄԱ կամավորական լեռնահրաձգային գումարտակին.

Պայմանավորված Արցախում տիրող իրավիճակով` այն է Ստեփանակերտում իրականացվող լայնածավալ «հակաահաբեկչական» գործողությունները, գումարտակում հայտարարվում է համար 2 պատրաստականություն, ինչը նշանակում է`

1. Չբացակայել հիմնական բնակության վայրից
2. Կապ հաստատել անմիջական հրամանատարի հետ
3. Հավաքել անհրաժեշտ իրերի պայուսակ
4. Սպասել հետագա հրամանների»։

--00—ՅՄ