ԲԴԽ նախագահը մեդալներ է հանձնել ՀՀ-ում արդարադատության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցած դատավորների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1MK5I9TFF1XyDx3ngI9J747haxyN235k6X0UVM3P

ագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կոչումներ և շքանշաններ հանձնեց իրավագիտության զարգացման, օրինականության, իրավակարգի ամրապնդման գործում մեծ ավանդ ունեցած 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ երկարամյա անբասիր գործունեության համար Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ  Թադեւոսյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ 2-րդ աստիճանի մեդալով:

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած loվաստակի համար Վճռաբեկ դատարանի վարչական  պալատի դատվոր  Ռուզաննա Հակոբյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր  Սամվել Օհանյանին  շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: 

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործուրթյունների քննության դատական կազմի դատավոր Ելիզավետա Դանիելայանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ  Հակոբյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով:

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատվոր  Արթուր Պողոսյանը պարգևատրվեց  Մխիթար Գոշի մեդալով։

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական  պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

--00—ՅՄ