Տավուշի մարզպետը մեդալներ է հանձնել պատերազմում հերոսացած 15 զինծառայողների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նրանք հետմահու պարգևատրվել են: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին` նշելով, որ հայրենիքին կյանքը նվիրած տղաների սխրանքն անգնահատելի է:

«Մեր երախտիքը, մեր խորին խոնարհումը մեր զավակներին, իրենց ընտանիքի անդամներին: Եթե այսօր և վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի առաջին հերթին Ձեր զավակների շնորհիվ: Այսօր ես պատիվ ունեմ ուղղակի շատ փոքր վերաբերմունքով և պետական շնորհով անդրադառնալու մեր տղաներին և փոխանցելու ձեզ իրենց պարգևները:

Իմ խոնարհումը և երախտիքը բոլոր մեր զոհերին, իրենց գործը հավերժ է»,- նշել է նա:

--00--ԱԹ