Փաշինյանը Ստեփանակերտի գործընկերներին քաջալերում է, որ երկխոսեն Բաքվի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ձեռնարկվում են հնարավոր բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար։

«Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում ու քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, պետք է հուսալ, որ  Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտի գործընկերներին խրախուսում ու քաջալերում է ներգրավվել նման երկխոսության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ