Քերոբյանը Կամարիսում այցելել է ելակի, ազնվամորու և մոշու ինտենսիվ այգիներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

369722863_706499884852731_2955622541236410356_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ:

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, այդ թվում՝ նորաստեղծ 6 հա ելակի ջերմատանը, ծանոթացել այստեղ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին։

Ընկերության արտադրանքը մեծ մասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մնացած մասն իրացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Հատապտղի ինտենսիվ այգիները հիմնելու նպատակով «Ռոք Բերի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից։

--00—ՅՄ