Թուրքիան Փաշինյանին ստիպում է փոխել Անկախության հռչակագիրը, իշխանության համար տաբուներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Թուրքիան Փաշինյանին ստիպում է փոխել Անկախության հռչակագիրը, իշխանության համար տաբուներ չկան: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, հանրությունը բավականին լուրջ արժեքային ճգնաժամի մեջ է գտնվում, բոլոր տաբուներն ու կարմիր գծերը հատված են։ Ըստ նրա՝ ասվածի վառ վկայությունն այն է, որ թիրախավորվում են Անկախության հռչակագիրը, զինանշանը և այլն։Մելքոնյանի պնդմամբ, հիմա ամենահարմար պահը չէ նմանատիպ քննարկումներ նախաձեռնելու համար։

Պրոֆեսորի կարծիքով, այս տարածաշրջանում հնարավոր չէ ապրել ինչպես Եվրոպայում, այստեղ կյանքի հիմնական կերպը պետք է լինի պայքարը, ինչից մենք չենք կարող հրաժարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ