Քյոլնը պարտվեց․ Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

դդ

Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»։

55-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ հայ հարձակվողը, գրում է armsport-ը։

Ադամյանը խաղադաշտ դուրս եկավ 27-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ «Քյոլնի» հարձակվողը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա խաղերին։

--00—ՍՊ